Սամվել Բաբայանին կդատի նոր դատավոր
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործն այս անգամ էլ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանն ազատ էր արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին: Մեկ տարի երեք ամիս անազատության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխվել էր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների մեկ տասնյակից ավելի պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա: Մինչդեռ պաշտպանական կողմը պահանջում էր արդարացում։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ բեկանել էր առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկել վերաքննության:
2017 թ նոյեմբերի 28-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված 2 մեղադրանքներում՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև կեղծ փողերի շրջանառության համար։ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2, գործով մյուս ամբաստանյալները՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը և Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման։
Գործը բեկանումից հետո մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ 8 դատական նիստ նշանակելուց հետո, սակայն վերջինս գործուղվել է։
Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ արդեն նիստի օր է նշանակել։ Գործով առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...