Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ
Չեմ բացառում, որ երեկ Իջևանում տեղի ունեցած բախումները կազմակերպել են ապօրինի անտառահատման ստվերային բիզնեսով զբաղվող անձինք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Իջևանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին։
«Բավական մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ ավելի։ Պարզ էր, որ դա կարող էր նաև կազմակերպված լինել մի խումբ մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված են այդ հարցում։ Կան օպերատիվ տվյալներ, սակայն դրանք դեռ չենք հնչեցնում։ Ոստիկանական աշխատանքներ են իրականացվում, մենք օպերատիվ գործողություններ ենք իրականացնում և ուսումանսիրում ենք բոլոր ուղղությաններով։ Օրենքի խախտման դեպքերը, որ կատարվել են, քննությունը կորոշի», - ասաց նա։
Հարցին՝ արդյոք երեկվա միջադեպից հետո բերման ենթարկվածների թվում կան փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք, փոխոստիկանապետն ասաց՝ այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, սակայն իր կարծիքով՝ քիչ հավանական է։
Լրագրողները միաժամանակ Վարդան Մովսիսայանից հետաքրքրվեցին՝ արդյոք ապօրինի ծառահատումների բիզնեսի հետևում կանգնած մարդիկ հայտնի են հանրությանը։
«Ես չեմ կարող դա հրապարակել, նման իրավունք չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ ոստիկանությունն ունի տվյալներ։ Չեմ կասկածում, որ քննության ընթացքում կհրավիրվեն մարդիկ, եթե պարզվի նրանց մասնակցությունը ապօրինի ծառահատումների գործընթացին։ Նրանք կպատժվեն, որովհետև պետության առջև չի կարելի դնել պայմաններ, որոնք անօրինական են», - ասաց փոխոստիկանապետը։
Վերջում Վարդան Մովսիսյանը շեշտեց, որ ոստիկանության մեկ աշխատակից ժամանակին մասնակից է եղել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...