Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել․ Իջևանում ձերբակալվածի հարազատ
Իրանց համար մեկա եղել ով ա, արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տարել են, պատմեց Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածներից մեկի հարազատը։
«21 տարեկան ինվալիդ երեխա ա, կառավաթին կպած, չի շարժվում, մտել են սենյակ, հորն ու ախպորը տարել, սրան էլ կանդալը քցել: Սրան տեսե՞լ են ցույցի ժամանակ, որ ուզել են կանդալը քցեն», - ասաց քաղաքացիներց մեկը:
Նա նշեց, որ երբ հայազգի Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել ՌԴ-ում դատավարության ժամանակ բոլորը դա այստեղ քննադատեցին, մինչդեռ երեկ ոստիկանները տղամարդկանց իրենց տներից կիսամերկ բերման են ենթարկել,- «Սա ի՞նչ աշխարհ է: Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի»:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...