Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում չի այցելել Մոնակո, ոչինչ տանուլ չի տվել եւ որեւէ ակտիվ չի վաճառել. պարզաբանում
ՀՀ նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբեւէ չի այցելել Մոնակո, ոչինչ տանուլ չի տվել եւ որեւէ ակտիվ չի վաճառել: Այս մասին պարզաբանում է տարածել Հովիկ Աբրահամյանի գրասենյակը՝ արձագանքելով մամուլի հրապակմանը:
Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:
Կազինոյում տանում տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...