ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք գտնում եք, որ ոստիկանությունը «թավշյա՞» է, ես համաձայն չեմ. փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քննադատությանը, թե ոստիկանությունը «թուլացել է»: Նա արձագանքեց, որ ոստիկանությունն աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով:

 

«Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել և, բնականաբար, կարող է տպավորություն ստեղծվել, թե դա ոստիկանության թուլությունն է, ինչի հետ ես համաձայն չեմ: Մենք ունենք երևույթներ, երբ ճանապարհներ են փակում, որոշ անգամ մարդկանց պահանջները կարող են թվալ արդարացի, երբեմն՝ ոչ արդարացի, ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է զուտ օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա:

 

Լրագրողների դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո ոստիկանությունը նույնպես «թավշյա» է, Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Դուք գտնում եք, որ թավշյա՞ է: Ես համաձայն չեմ, եթե կարիքն առաջանա, անհրաժեշտությունը լինի, ոստիկանությունը շատ վճռական է և իր՝ օրենքով սահմանված չափերով ուժն անպայման կկիրառի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

 

Տեսանյութը՝ ShantNews.am-ի