Չեմ կիսում այն տեսակետը, որ առհասարակ ծառեր չպետք է հատել. Տիգրան Ավինյանի օգնական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապօրինի ծառահատումների հետ կապված ինձ համար նվազագույնն անընդունելի է այն տեսակետը, որ քանի դեռ պետությունն այլընտրանք չի առաջարկել աշխատանքների տեսքով կամ վառելանյութի չպետք է ապօրինության դեմ պայքարի: Նույն տրամաբանությամբ պետությունը չպետք է արգելի նաև ապօրինության այլ տեսակները՝ ապօրինի ձկնորսությունը, որսը, մաքսանենգությունը, կաշառք վերցնելը, գողությունը, երեխայի վաճառքը, զենքի առևտուրը և այլն, քանի որ դրանցով զբաղվողները ևս «ընտանիք են պահում»:
Ընդ որում այս հանցագործությունները «շահավետ» են նաև այն պատճառով, որ անօրինական են և ապօրինի դրանցով զբաղվողների համար մենաշնորհային դիրք են ապահովում: Օրենքները ընդունվում են արդար հավասարակշռելու մարդկանց շահերը և ցանկացած մեկը, ով օրենք է խախտում, նա որոշակի առավելությունները ստանում է մնացած օրինապահների հաշվին: Հետևաբար, այն մարդիկ ովքեր կարծում են, որ ապօրինի անտառահատումների դեմ չպետք է պայքարել, առաջարկում եմ դա չանել հասարակության այլ անդամների հաշվին, այլ ֆոնդ բացել և իրենց անձնական նվիրաբերությունն անել ծառահատումներով զբաղվող այն անձանց, ովքեր բացի այդ աշխատանքը այլկերպ իրենց ընտանիքները օբյեկտիվորեն չեն կարող պահել: Միաժամանակ չեմ կիսում նաև այն տեսակետը, որ առհասարակ ծառեր չպետք է հատել, բնության բարիքները նաև մարդու համար են, հետևաբար անհրաժեշտ է օրինական մեխանիզմներով ապահովել անտառածածկ տարածքների շեշտակի աճ և վերահսկելի օրինական հատումներով անհրաժեշտ փայտանյութով ապահովել մարդկանց»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...