«Մասիվցի Անդիկը» Մանվելի աջ ձեռքն է եղել. Նարինե Կիրակոսյան

Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը Facebook-ի իր էջում գրել է. 

 

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում, որտեղ նախկին կոռուպցիոներներն ու օլիգարխները կալանավորումից ազատվելու համար մեծ գումարներ են մուծվում։ Վերջերս մենք տեղեկացանք որ Հայաստանում օրենքով գողի են սպանել։ Որոշակի շրջապատում՝ չտեսնված է, որ Հայաստանի տարածքում գողի սպանեն։ Ասում են․ "էս ո՞ւր հասանք, կարգին հարգված մարդ էր"։ 
Բայց ո՞վ է այդ մարդը։ Իմացողները կասեն, որ նա գեներալ Մանվելի աջ ձեռքն է եղել։ Որ սեղան էին նստում, գեներալի մի կողքը այդ անունով գողն էր, մյուս կողմն էլ Մանվելի բժիշկը։ Այսինքն, պարզ է դառնում, որ գեներալի շատ գործեր այդ մարդն է առաջ տարել, լուծել։ Միաժամանակ գողի սպանության լուրը տարածելու հետ համացանցը ողողվում է մեկ այլ հայտնի Էջմիածնեցու մասին լուրերով՝ դոն Պիպոյի։ Այս մարդն էլ իր ծրագիրն է ներկայացնում, թե ո՞նց զարգացնի Էջմիածինը։ Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ "հեղափոխոթյան" օրերից սկսած ինֆորմացիայի դաշտը Մանվելի ու դոն Պիպոյի փաստացի հակամարտող կողմերի մասին է ողողվում, իսկ մի քանի տարի անց Մանվելի կողմնակիցներից մեկը նաև մարդասպանի ձեռքով վերացվում։ Հարցեր, որոնց պատասխանները միայն կարելի է ենթադրել։ Բայց հատկանշանական է, որ Մանվելին հակադրվող անձը Փաշինյանի կառավարությանը ձեռք է տալիս։ Հաշվի առնելով գեներալ Մանվելի ընկած վարկանիշը, հանրությունն էլ դոն Պիպոյին է, այսպես կոչված, պադդերժկա անում։ 


Եթե այս թեմայից շեղվենք նախկին կառավարության ղեկավարող կազմի վրա, ապա նորից հարցեր կծագեն։ Օրինակ մամուլը գրում է, թե Նիկոլի կառավարությունը 200 մլն-ով աչք է փակել նախկին սուպեռնախարար Գագիկ Խաչատրյանի գործի վրա։ Նույն կերպ Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկի ու իր որդիների մասին էնք ստանում տեղեկություններ։ 


Ցավոք, գրեթե ամբողջ լուրերը ապացուցվում էն այն պարզ տրամաբանությամբ, որ ով կալանքի գրավով, ով չգիտես ինչ պատճառաբանությամբ, այդպես էլ չդատվեց։ Այսինք այդ մարդկանց մեղավորությունը չհաստատելով, նրանցից գրավի, կամ էլ ինչի դիմաց ազատ են արձակում։
Հանրագումարում ստեղծվում է հստակ կարծիք, որը իր արմատներով տանում է նախկին իշխանությունների սխալական կառավարման ուղղությամբ և գողական աշխարհի որոշակի կանոններով, կոպիտ ասած քցոցի է գնում, իսկ երբ քցոցին չի ստացվում, ապա արդեն մարդկային կյանքեր են կտրվում։ 
Եթե այդպես չի, ապա ի՞նչ բացատրություն է տրվում էն ամենին ինչ հիմա կատարվում է․ ընդհուպ մինչև վարչապետի կնոջ հիմնադրամ գումար դնելով շարունակել լինել կառավարության կողքին, և, այդ ձևով իրենց բիզնեսը պահելով։ 
Հատկապես զարնում է աչքի մեծահարուստների հիթ-շքերթը այդ հիմնադրամին դրամ հատկացնելով»։