Խոշոր հրդեհ Աբովյանի բարձրահարկ շենքերից մեկում. տան գույքը մոխրակույտի է վերածվել
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հետո արդեն նրանց միացած Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ և նշված տանից դուրս բերել բնակիչների և արդեն ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պատախանատուները ճիշտ կանեն, որպեսզի Աբովյանի հրշեջ-փրկարարականջոկատին տրամադրեն մեկ ավտոսանդուղք, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Աբովյանում նույնպես կան բազմահարկ շենքեր ու եթե ավտոսանդուղքը լիներ, կրակի լեզուների դեմ ավելի շուտ կպայքարեին, մինդեռ Աբովյանի հրշեջները եկել էին, բայց ոչինչ չէին կարող անել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն հրդեհի վայր էին ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում օգնություն եննցուցաբերել մի քանի քաղաքացիների: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, պարզապես եղել են շոկային վիճակում: Հրդեհի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է և 9-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը տան ողջ գույքը վերածել է մոխրակույտի:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Երևանում գործարկվում է նոր ավտոբուս
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշո...