Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մուտքերի. ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Տեղեկացնում ենք նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 11-ի ժամը 16.00-ն կդադարեցվի Գավառ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Նորատուս, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների, ինչպես նաև «Արմ», «Գավառտրանս», «Անդ-Մարիամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Գավառի հացի գործարանի և «Սևան» հանքային ջրերի գործարանի գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...