BBC-ի անդրադարձը` Սևանա լճի վիճակի վերաբերյալ բնապահպանների ահազանգին
«Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի է բախվել: Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը ճահճի կվերածվի»,- այս մասին ասվում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերության հրապարակած հոդվածում, որում միջազգային լրատվականը անդրադարձ է կատարել Սևանա լճի ճահճացման վտանգին:
Հիշեցնենք, որ օրերս հայ բնապահպաններն ահազանգել էին Սևանա լճում հերթական ծաղկման դեպքի մասին:
Ինչպես հաղորդել էր econews.am-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին»։
Մասնագետները պնդում են, որ պատճառները կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի է եղել, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ::
Հիշեցնենք, որ օրերս հայ բնապահպաններն ահազանգել էին Սևանա լճում հերթական ծաղկման դեպքի մասին:
Ինչպես հաղորդել էր econews.am-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․ «Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին»։
Մասնագետները պնդում են, որ պատճառները կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի է եղել, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ:
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...