2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան․ Սիփան Ասատրյան
Հուլիսի 8-ին ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։
«Մի բան հստակ է․ «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով․
• առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան. մի քանի խմբաքանակով՝ մաս-մաս,
• Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում և մոտ օրերին արդեն մի քանիսը ուղևորվելու են Երևան։ Օգոստոսի 7-ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երևան։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում ենք ձեր արդարացի բողոքը աղբահանության վատ վիճակի հետ կապված, քանի որ բոլորս ենք բնակվում նույն բակերում, քայլում խնդրահարույց փողոցներով ու շնչում աղբի տհաճ հոտը։
Որպես ձեր վստահությունը ստացած պատվիրակներ՝ հայցում ենք բոլորիդ համբերությունը ու վստահեցնում ենք ձեզ, որ բոլորս՝ թե՛ «Իմ քայլը» խմբակցության անդամները, ու թե՛ գործադիրի մեր գործընկերները հետամուտ ենք աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...