Հոմեոպատիան հանելու ենք մասնագիտությունների ցանկից. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է ոլորտի խնդիրների մասին:
Նախարարն անդրադարձել է բժշկական ապահովագրությանը և նշել, թե որ դեպքերում է այն գործելու սրտի խնդիր ունեցող հիվանդներին անվճար սպասարկելիս․
«Սրտամկանի սուր ինֆարկտի ST ատամիկի սղագրությունով ախտորոշման դեպքում, որը երևում է էլեկտրասղագրության վրա, հիվանդը վիրահատվում է անվճար: Կառավարությունը դրա վրա ծախսում է մի քանի միլիարդ դրամ, այս վերջին որոշումներով ավելացվել է տվյալ քաղաքացիների վրա ծախսվող բյուջեն»:
Նա նաև անդրադարձել է հոմեոպատիա մասնագիտությանը.
«Հոմեոպատիա մասնագիտությունը հանելու ենք մասնագիտությունների ցանկից: Այն հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները: Հոմեոպատիան շառլատանություն է և չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...