ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կտրված թաթեր և ատամներ. կարմիրգրքյան արջը սնահավատության զոհ է դարձե՞լ. econews.am
Օրերս Երևանի կենդանաբանական այգի ստացվել է ահազանգ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սպիտակասար լեռան հատվածում մայր արջ է սատկել, իսկ երկու քոթոթները մնացել են առանց խնամքի: Դեպքի վայր մեկնած ԵԿԱ աշխատակիցները, սակայն, տարածքում քոթոթների չեն հայտնաբերել, իսկ «Սևան» ազգային պարկի տեսուչները ևս հայտնել են, թե չեն տեսել քոթոթների:
ԵԿԱ գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը ուշագրավ փաստեր է արձանագրել. արջի թաթերը կտրված են եղել, ատամները՝ նույնպես: Վերջինս կարծում է, որ հավանաբար կենդանու վրա կրակել են: Նշենք, որ ահազանգն ապօրինի որսի մասին վկայող հերթական դեպքն է: Գորշ արջը կարմիրգրքյան կենդանի է, որի որսն արգելված է, իսկ որսագողության դեպքերի համար սահմանված է տուգանք:
Կենդանու կտրված վերջույթներն ու ատամները վկայում են, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք գտնվում են «հեքիմական» հավատամքների ազդեցության ներքո և պատրաստ են կենդանուն սպանել ու ենթարկել խոշտանգման: Շատ հաճախ արջի վերջույթները, ատամները և անգամ յուղը կիրառվում են որպես թալիսման կամ բուժիչ միջոց:
Մանրամասները՝ շուտով:
Տեսանյութը՝ econews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վթարից տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին 65-ամյակի կապակցությամբ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Երգիչ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել վերջինիս, որի բառ...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...