Ամուլսարի պահապանների համար դրամահավաք անցկացրած ակտիվիստին բերման ենթարկելլուց հետո քրգործ է հարուցվել
Նախօրեին ոստիկանություն բերման ենթարկված՝ «Հայկական բնապահպահպանական ճակատի» անդամ, Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանն ազատ է արձակվել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:
«Մենք դրամահավաք էին կազմակերպել, մեզ մոտեցան եւ հարցրեցին, թե ինչ դրամահավաք է, ես բացատրեցի, ներկայացրեցի, հետո իրենք պահանջեցին ինչ-որ փաստաթղթեր, որ քաղաքապետարանը թույլատրել է անցկացնել դրամահավաք, ես ասացի, որ նման փաստաթուղթ չունեմ, եւ պահանջեցի բացատրել, թե ինչու են ինձանից նման փաստաթուղթ պահանջում, այնուհետեւ ինձ նստեցրին մեքենան եւ տեղափոխեցին Ոստիկանության Կենտրոնի բաժին, մոտ 3 ժամ անցկացնելու ընթացքում ես հրաժարվեցի բացատրություն տալ: Հետո ինձ ասացին, որ խարդախության կասկածանք կա, որ ընդհանրապես դրամահավաքությամբ զբաղվելու հետ կապված խնդիրներ կան»,- ասել է նա` հավելելով, որ դրամահավաքն իր ընկերները շարունակել են նաեւ ոստիկանության բաժանմունքի մոտ:
Աննա Շահնազարյանի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով։ Ոստիկանությունը առգրավել է դրամահավաքի արկղն ու հավաքված 23 հազար դրամը։ Արձանագրության պատճենը նրան չեն տրամադրել։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...