Ծափաթաղում կովերի անկման 3 դեպք է գրանցվել. Համայնքապետը կարծում է` կենդանիները ծաղկած առվույտ են կերել
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում խոշոր եղջերավոր անասունների անկման 3 դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար (Ծափաթաղը մտնում է խոշորացված համայնքի մեջ) Սուլիկո Շուշանյանը` նշելով, որ 70-80 անասունի էլ տարբեր միջոցներով հնարավոր է եղել փրկել:
«Տարվա այս եղանակին միշտ էլ նման դեպքեր լինում են, քանի որ առվույտի ծաղկման շրջանն է, իմ կարծիքով Սեւանի ջրի հետ դեպքւ կապ չունի, սա իմ փորձից ելնելով եմ ասում»,- ասաց նա նշելով, որ ամեն դեպքում փորձաքննություն է իրականացվում եւ արդյունքները ղույց կտան կենդանիների անկման պատճառը:
Նրա խոսքով` Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխտակիցները այցելել են գյուղ եւ նմուշ են վերցրել` փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Սուլիկո Շուշանյանը նշեց, որ անասունի միսը եթե հասցնում են մորթել, միսը իրացնում են, քանի որ վտանգավոր չէ:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը էլ ավելի վաղ ասել էր, որ Գեղարքունիքի մարզում կովերի անկումը, նախնական վարկածով, խոնավ պայմաններում աճող, առվույտազգիների խոտերն ուտելու հետեւանք է, եւ կապ չունի՝ ջուրը խմել են Սեւանից, թե՝ այլ տեղից. դեռ վաղ է ասել՝ Սեւանի ջրի հետեւանք էր:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 4 սպանդի ենթարկած կով կա, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ 8։ Անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...