Աղբն է ավելի դուխով, թե մենք. Սոնա Աղեկյանի ուղերձը Հայկ Մարությանին
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը շրջայց է կատարել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում եւ ուղիղ եթերով ցույց տվել փողոցում թափված աղբը:
«Ուզում եմ հասականամ աղբն է ավելի դուխով, թե մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Եթե որեւէ մեկը կասի, որ այս աղբը մերև քաղաքացիներն են գցել, ես չեմ հավատա, որովհետեւ իմ ներկայությամբ մի քանի հոգի աղբը բերեցին եւ փորձեցին դնել վերեւում: Անգամ չեն մաքրում, չեն ալվում, այսինքն թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, այս տապին համաճարակ է: Եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական խոստումները, որոնք 7-ն են, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երեւան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ, քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երեւանը աղբակույտի վերածել»,-ասում է նա:
Սոնա Աղեկյանը ասում է, որ այս վերաբերմունքը քաղաքցիների նկատմամբ անհանդուրժելի է եւ շարունակվելու դեպքում ոչ միայն կմերժեն նրանց, այլեւ կկանգնեն դատարանի առաջ:
«Պարոն Հայկ Մարության մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից: Բավ է, երեւանցին արդեն հոգնել է եւ կանի իր քայլը եւ այս անգամ իր քայլը կանի մտածված»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վթարից տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին 65-ամյակի կապակցությամբ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Երգիչ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել վերջինիս, որի բառ...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...