Ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ դպրոցներում` 834 մլն դրամ կհատկացվի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 834 միլիոն դրամ հատկացնել դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշումը միտված է կրթության որակի բարձրացմանը։
«Գիտեք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին արդեն գործում են շուրջ 350 նման լաբորատորիաներ, եւ հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ ինժեներական մտքի զարգացման համար սրանք լավ ներդրումներ են եւ հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,- ասաց Հարությունյանը։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման անհրաժեշտությունից:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...