Կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի. Նաիրա Զոհրաբյան
Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։
1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում եւ ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը, բնականաբար, պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։
Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես»:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...