Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, թողել է մեքենան ու փախել
եղարքունիքի մարզում, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ, նրան թողնելով անօգնական, ինչպես նաեւ դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչներ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 69-ամյա Լեւիկ Հակոբյանն է, իսկ դիակից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վրաերթի ենթարկած մեքենան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...