Երևանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը:
Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել. «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ.: Դատաբժշկի նախնական եզրակացութհան համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Դավիթաշենում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով բոլոր 8 տուժածների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչ...