Դավիթաշենում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով բոլոր 8 տուժածների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է հունիսի 28-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով Երևանի Աստղիկ և Արմենիա բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 33-ամյյա Գարեգին Պետրոսյանը, 35-ամյա Արմեն Պետրոսյանը, 34-ամյա Արտակ Բարսեղյանը, 31-ամյա Արթուր Բարսեղյանը, 51-ամյա Սամվել Գևորգյանը, 55-ամյա Վարդան Հակոբյանը, 27-ամյա Վարազդատ Հակոբյանը, 29-ամյա Անդրանիկ Հակոբյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և հիմնական կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...