ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանն իր կարծիքը ասել ա, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը՝ լրագրողներին
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության համար, ի վերջո, գնացե՞լ է Քննչական կոմիտե:
Նա շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել հարցաքննության, որովհետև օրենքի այդպիսի պահանջ չկա:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե չի՞ հակասում դա օրենքին, Ծառուկյանը նյարդայնացել է և ասել, որ լրագրողը դատարկ-դատարկ է խոսում և հանձնարարություն է կատարում, նա խորհուրդ է տվել լրագրողներին ավելի կարևոր խնդիրներով զբաղվել:
Տեսանյութը` News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. hetq.am
Hetq.am-ը գրում է. «Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է. Հայաստանը հավելյալ 40 մլն դոլար օգնություն կտրվի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեք...
ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանում ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննություն
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:Դատական նիս...