ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. hetq.am
Hetq.am-ը գրում է. «Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:
Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:
Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:
Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկա պաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչություն ունեցող անձանց հետ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է. Հայաստանը հավելյալ 40 մլն դոլար օգնություն կտրվի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեք...
ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանում ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննություն
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:Դատական նիս...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ում շարունակվում են քառօրյայի նիստերը. Փաշինյանը ամփոփիչ ելույթ կունենա
Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 35: Մասնավորապես, օրակարգում է...