Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը։
Նշենք, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն էր։
Ըստ պաշտպանական կողմի՝ դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...