Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցած նիստերի քանակից և այլն: Սա այն բարդության գործը չէ, որ այդքան գումար բռնագանձվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պահանջին, որ դատարանը պարտավորեցնի Քոչարյանին 650 հազար դրամ փոխհատուցել դատական ծախսերի համար:
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել վարչապետ Փաշինյանի դեմ՝ պարտավորեցնելով ներողություն խնդրել զրպարտություն պարունակող հայտարարությունների համար:
«Եթե իքս չափի գումար կորոշի, որ բռնագանձվի, անձամբ ես կհատուցեմ, որովհետև հայցից հրաժարումն իմ նախաձեռնությունն էր, և ես մինչև հիմա գտնում եմ, որ ճիշտ եմ արել: Եթե դատարանի կողմից բռնագանձվելիք գումարը մենք կգտնենք, որ արդարացի չէ, ապա կբողոքարկենք: Կտեսնենք, թե վերջում ինչ կլինի»,- ասաց Ալումյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...