Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջ...
Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գով...
«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հա...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...