ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջինիս այգին արդեն 4-րդ օրն է հեղեղված է խմելու ջրով:
Բնակչի խնդրանքով իր անունը չենք հրապարակում, սակայն Auroranews.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման վթար եղել էր նախորդ շաբաթ, "Վեոլիա ջուր" ընկերության աշխատակիցները ջրի հոսքը դադարեցրել էին: Սակայն, 4 օր առաջ կրկին նույն ջրատարում ևս մեկ վթար է եղել:
Նշենք, որ նշյալ ջրատարով խմելու ջուրը Նազրվան համայնքից հոսում է դեպի Էջմիածին:
Բնակիչը հայտնում է, որ այսօր ջրի հոսքը դադարել է, վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում, սակայն 4 օր շարունակ հոսող ջուրը կարող է վնաս հասցնել պտղատու ծառերին:
"Վեոլիա ջուր" ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ջրատարի վթարը վերացնելու համար իրենք երեկ ամբողջ օրը աշխատել են: Այսօր նույնպես 8-ից 9 ժամ կպահանջվի վթարը կանխելու համար:
"Բավական բարդ վթար է, հուսով ենք, որ արդեն վաղը խողովակաշարից օգտվող հատկապես Էջմիածին քաղաքը ամբողջ ծավալով ջուր կստանա",- ասաց Սարգսյանը` ընդգծելով, որ երկրի տարածքում ջրատար խողովակները հաճախակի են վթարվում հնամաշ լինելու հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հա...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...