Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու:
Բնակիչներն ասել են, որ բակը ծառայում է որպես երեխաների համար խաղահրապարակ և հորդորել են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը: Բակում հավաքված երեխաներն էլ անընդհատ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»: Բնակիչներն ասել են, որ եթե հարցը չլուծվեց, իրենք ստիպված այնպիսի ակցիաներ են անելու, ինչպիսի ակցիաներ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ, քանի որ վստահ են, որ նման ձևով խնդիրը հնարավոր կլինի լուծել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջ...
«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հա...