Հասարակություն
Արթուր Դանիելյանը պահանջում է հրապարակել իր մասնակցությամբ «միջադեպի» տեսաձայնագրությունը
Gohar Vardanyan
461 դիտում
Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը սուտ է ասում։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» ՀԿ–ի հիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ, որ Արթուր Իսպիրյանը սուտ է ասում, ավելին պահանջում եմ, որ, այսպես կոչված, «միջադեպի» տեսաձայնագրությունը հրապարակվի, որովհետեւ քաղաքի այդ հատվածում ամեն քառակուսի մետրը տեսահսկվում է։ Ես պահանջում եմ, որ այս «քաշքշոցի» տեսաձայնագրությունը հրապարկվի, ես էլ պատիժը կրեմ»,– նշեց նա։
Արթուր Դանիելյանի փոխանցմամբ՝ Ոստիկանությունն իրեն հրավիրել է բացատրություններ տալու, սակայն ինքը հրաժարվել է գնալ Ոստիկանություն։
Այս քայլը «Ադեկվադ» ՀԿ–ի հիմնադիրը կապում է իր քաղաքական գործունեության հետ. «Սա կապում եմ իմ քաղաքական գործունեության հետ. երեկ բողոքի ակցիա ենք իրականացրել Հայաստանում հեղաշրջում իրականացրած ինստիտուտի եւ հիմնական հովանավորի դեմ, ովքեր կազմակերպել են սահմանադրական կարգի տապալումը Հայաստանում։ Ի պատասխան դրա իշխանությունները որոշեցին զրպարտություն տարածել եւ իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ գործադրել մեր դեմ։ Արթուր Իսպիրյանը ընդամենը հանձարարական է ստացել, իսկ այդ զրպարտության հիմնական տարածողծը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օրաթերթը»,–հավելեց նա։
Արթուր Դանիելյանը չի ժխտում՝ 20 հոգով եղել են Կասկադում, սակայն պնդեց՝ 20 հոգուց եւ ոչ ոք չի քաշքշել Արթուր Իսպիրյանին։
Ավելի վաղ Armlur .am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով մայիսի 20-ին, մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Իսպիրյանը չի հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել։ «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ, կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սեւ շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։ Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Երեւի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որեւէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել, ինչպես էդ լակոտները»,- ասել է Իսպիրյանը։ Կայքի փոխանցմամբ, ըստ էության՝ խոսքը Մալյանի մտերիմներից Արթուր Դանիելյանի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,187
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
467
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
215
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
185
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
218