![Հրաձգություն Ֆրանսիայի հյուսիսում. 6 մարդ է տուժել](https://auroranews.am/storage/img/base_image/old/38d77030c98e9cbc34167f66f7ada18b.webp)
Հրաձգություն Ֆրանսիայի հյուսիսում. 6 մարդ է տուժել
![Հրաձգություն Ֆրանսիայի հյուսիսում. 6 մարդ է տուժել](https://auroranews.am/storage/img/base_image/old/38d77030c98e9cbc34167f66f7ada18b.webp)
Ֆրանսիայի հյուսիսում՝ Ամյեն քաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է France Bleu-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել երեկ գիշերը տեղական հասարակական կազմակերպության շենքում և դրա հարակից տարածքում:
Տուժածներին հոսպիտալացրել են, ինչից հետո 6 վիրավորներից 4-ին դուրս են գրել հիվանդանոցից:
Ընթանում է նախաքննություն, մի քանի անձ արդեն ձերբակալվել է:
Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: