Քաղաքականություն
Կարևոր
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող իր եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի նկատմամբ։ NEWS. am–ի հետ զրույցում Վարդան…
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող իր եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի նկատմամբ։ NEWS. am–ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը պատմեց կալանավայրում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Գիշերը Վահեի խցի դուռը բացել են և քնած մարդու վրա հարձակվել՝ Սաֆարովի դեպքի պես։ 150 կգ–անոց հաղթանդամ տղամարդը քնած սկսել է խփել քնած Վահեին. փորձել է սպանել, վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, դանակը ծռվել է, քանի որ տղան պայքարել է»,–ասաց նա՝ պնդելով, որ խցի դուռը միտումնավոր են բաց թողել։
Պատգամավորը հերքեց քրեակատարողական ծառայության հայտնած այն տեղեկությունը, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ խցակիցներ են եղել։
Ղուկասյանը նշեց, որ երկու դատապարտյալները նախկինում միմյանց հետ որևէ կանֆլիկտ չեն ունեցել, իսկ Վահե Ղուկասյանն ըստ հորեղբոր պատմածի՝ կալանավայրում մշտապես հոգ է տարել իր վրա հարձակում գործած դատապարտյալի մասին։
Նա համոզմունք հայտնեց, որ մահափորձը պատվիրված է եղել, հակառակ դեպքում ըստ նրա՝ խցի դուռը բաց չէր լինի։
Ղուկասյանի խոսքով՝ դեպքից երկու օր է անցել, սակայն իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկում մեղավորին պատժելու ուղղությամբ։
«Որ հանկարծ իմ շունը ինչ–որ մեկի շանը բան անի՝ կգրեն, որ Ղուկասյան Վարդանի շունն ինչ–որ մի բան է արել, դեպքից երկու օր է անցել, սպասում եմ տեսնեմ ինչո՞ւ տեղից չեն շարժվում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։
Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանին, ըստ վերջինիս մտերիմի, փորձել են դանակահարել:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...