Քաղաքականություն
Կարևոր
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի…
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ կադրային անհաջող քաղաքականություն վարելու հարցում մեղադրում են իրեն և ճիշտ են անում, որովհետև առողջապահության փոխնախարարը կաշառք է վերցրել:
Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր ցուցմունքի հիման վրա են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել։
«Մենք միայն ցանկացել ենք բացառել որևէ միջամտություն պետական գնումների համակարգում։ Հիմա արդեն իրավապահ մարմինները կորոշեն՝ կա՞ր պաշտոնական դիրքի չարաշահում և միջամտություն, թե՞ ոչ։ Ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել, սակայն միշտ ասել եմ, որ եթե ինձ հայտնի դառնա մի բան, որը պետք է իմանան նաև իրավապահ մարմինները, նրանք այդ մասին կիմանան»,–ասաց նախարարը։
Նա նշեց նաև, որ իրավապահ մարմիններին գործի հետ կապված ինքը նամակ ուղարկել է։
Ինչ վերաբերում է այս թեմայով իր և Սանասարյանի միջև ֆեյսբուքյան նամակագրություն լինել–չլինելուն, Թորոսյանն ասաց, որ Սանասարյանին ճանաչում է 2008 թվականից, և իրար բազմաթիվ նամակներ ունեն գրած։ «Սանասարյանի հետ տարբեր թեմաներով նամակագրություն ունենք, այդ թվում` այս թեմայով։ Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակները»,–ասաց Թորոսյանը։
Նա հայտնեց նաև, որ գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...