Բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ դրամ․ ՀԿԱԾ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ՀԿԱԾ) ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ կայացած հաշվետու խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Ծառայության Երևանի և տարածքային ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ամփոփ տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19 տոկոսով։
Պետբյուջեի օգտին բռնագանձվել է ավելի քան 12 մլրդ դրամ, ինչը շուրջ 18 տոկոսով գերազանցում է 2025 թվականի համադրելի ցուցանիշը։ Իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարը կազմել է շուրջ 22 մլրդ դրամ՝ աճելով 23 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց օգտին բռնագանձված գումարն ավելացել է 9 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում գանձվել է նաև ավելի քան 2,5 մլրդ դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), ինչը 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման ընթացքը և հարկադիր կատարման թվային գործիքների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։
Ամփոփելով կիսամյակային արդյունքները՝ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել Ծառայության գործունեության ցուցանիշները՝ միաժամանակ հանձնարարականներ տալով առանձին ուղղություններով աշխատանքների արդյունավետությունն ու միասնական մոտեցումները բարելավելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխար...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները....
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...