![Ռուսական կենտրոններին հանձնարարական է իջել՝ կանխատեսել մինչեւ տարեվերջ ՀՀ-ում հնարավոր սցենարները. Բա՞ն գիտեն. Փաստ](https://auroranews.am/storage/img/base_image/old/f56a5ff86244903adc12abef84a9e3f0.webp)
Ռուսական կենտրոններին հանձնարարական է իջել՝ կանխատեսել մինչեւ տարեվերջ ՀՀ-ում հնարավոր սցենարները. Բա՞ն գիտեն. Փաստ
![Ռուսական կենտրոններին հանձնարարական է իջել՝ կանխատեսել մինչեւ տարեվերջ ՀՀ-ում հնարավոր սցենարները. Բա՞ն գիտեն. Փաստ](https://auroranews.am/storage/img/base_image/old/f56a5ff86244903adc12abef84a9e3f0.webp)
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել եւ կանխատեսել ՀՀ-ում մինչեւ տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները եւ դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները:
Հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան եւ իրանյան թնջուկները: Ուշագրավ է այն փաստը, որ հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցից հետո:
Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երեւանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում