Թրամփը կոչ է արել կասեցնել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հեռուստաալիքների լիցենզիաները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել մի քանի ամերիկյան հեռուստաընկերությունների՝ պնդելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերը բացասաբար են տրամադրված իր և Հանրապետական կուսակցության նկատմամբ։ Այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակի իր էջում։
«Եթե հեռուստատեսային լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական վերաբերմունք ունեն նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA-ի և Հանրապետական կուսակցության նկատմամբ, մի՞թե չպետք է կասեցվեն նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները։ Ես ասում եմ՝ այո՛», - գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ Թրամփը քննադատել է CBS, ABC և NBC հեռուստաալիքների երեկոյան ժամանցային ծրագրերի հաղորդավարներին՝ նշելով, որ նրանք ունեն երեք ընդհանուր բան՝ «բարձր աշխատավարձեր, տաղանդի պակաս և չափազանց ցածր վարկանիշ»։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է Բաքվի մեղադրանքները
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատավարությունը։ Ա...
Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի հարցը
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և նրա պատվիրակությունը պաշտոնական այցով Ստամբուլում են։ Ներքին գործերի նախա...
Հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում․ Աբրահամյան
Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհա...
Մոտենում է այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ․ Օրբան
Ավելի ու ավելի է մոտենում այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել էՀունգարիա...