Բյուջեի 40%-ը՝ պատերազմին. ռուսաստանցիները կվճարեն պաշտպանական ծախսերի ավելացման համար
Ռուսաստանի կառավարությանը հաջողվում է հավասարակշռել բյուջեն՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին ուղղված իր ելույթի ժամանակ։
Պուտինը նշել է, որ պետության ներկա ֆինանսական վիճակը թույլ է տալիս լիարժեք ծավալով ֆինանսավորել պաշտպանությունն ու անվտանգությունը։
«Եվ միևնույն ժամանակ, մենք կարող ենք ավելի բարձր դինամիկա սահմանել զարգացման հիմնական ոլորտներում՝ նոր ազգային նախագծերի շրջանակներում։ Դրանց մեկնարկը շատ առումներով դարձել է այս տարվա նշանակալի ամենակարևոր իրադարձությունը», - ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի» պարբերականը։
ՌԴ նախագահը զարգացման երկարաժամկետ ազգային նպատակներին հասնելն ընդհանուր խնդիր է անվանել՝ ընդգծելով ժողովրդագրական մարտահրավերների հաղթահարումը, ծնելիության կայուն աճի ապահովումը, տնտեսության և տեխնոլոգիաների որակական արդիականացումը, առողջապահության և կրթության համակարգերի ամրապնդումը և այլն։
Կառավարության նիստին մասնակցելուց առաջ Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդում։ Նա նշել է, որ խորհրդարանի երկու պալատներն էլ լավ արդյունքներով են ավարտում աշնանային նստաշրջանը։ Պուտինի խոսքով՝ ընդունվել են մի շարք կարևոր օրենքներ, որոնք վերաբերում են կարևոր ոլորտներին։
Անդրադառնալով Ռուսաստանի ֆինանսական վիճակի մասին Պուտինի հայտարարությանը` BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ երկրի տնտեսական աճը դանդաղում է, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ մեծանում։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սեպտեմբերին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարեց ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ, որը սպառողները վճարում են ապրանքների մեծ մասի համար) 20%-ից մինչև 22% բարձրացնելու մասին՝ դա ուղղակիորեն կապելով պաշտպանության և անվտանգության ծախսերի համար միջոցներ գտնելու անհրաժեշտության հետ։ 2025 թվականի բյուջեում այս ծախսերի կատեգորիաները կազմել են Ռուսաստանի բյուջեի մինչև 40%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում․ Աբրահամյան
Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհա...
Մոտենում է այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ․ Օրբան
Ավելի ու ավելի է մոտենում այն պահը, երբ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել էՀունգարիա...
Մենք ներկայումս աշխատում ենք մեր ապագա դիրքորոշման վրա. Պեսկով
Մոսկվան մոտ ապագայում կշարունակի կապեր պահպանել Վաշինգտոնի հետ առկա խողովակներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախա...
1,5 մլն դրամը ՌԴ-ից ուղարկել է բարեկամը․ Էմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմա...