Աջափնյակի մետրոյի փոխարեն 45 տրոլեյբուսների գնումը քաղաքի բեռնաթափման հարցը չի լուծում. Աբգարյան
Աջափնյակի մետրոյի փոխարեն 45 տրոլեյբուսների գնումը քաղաքի բեռնաթափման հարցը չի լուծում․ Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը։
Նշենք, որ Ավինյանը ասել էր՝ Աջափնյակի մետրոյի կայարանի համար նախատեսված գումարներն ուղղվել են 45 տրոլեյբուսների գնմանը․«Դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար նախատեսված գումարներ էին, դրանց մի մասն ուղղվել է տրոլեյբուսների գնման համար։ Ոլորտային նույն ուղղությամբ է գնացել։ Հաջորդ տարի ապրիլ-մայիսին ունենալու ենք 45 նոր՝ 12 մետրանոց տրոլեյբուսներ»։
Աբգարյանը հիշեցնում է քաղաքային իշխանություններին՝ մետրո կառուցելու բուն նպատակը որն էր․ «Իհարկե, համադրելի չէ նման որոշումը՝ հաշվի առնելով այն նպատակը, որի համար նախատեսվում էր մետրոյի կայարանի կառուցումը՝ բեռնաթափել քաղաքը և լուծել խցանումների հարցը։ Իրենց ընդունած որոշումը ճիշտ հակառակի մասին է խոսում, քանի որ եթե մետրոն իրոք բեռնաթափելու էր քաղաքը, տրոլեյբուսները չեն բեռնաթափելու, այլ լինելու է ճիշտ հակառակը»։
Բացի այդ, ըստ Աբգարյանի, չի կարելի իրար հետ համեմատել մետրոն և տրոլեյբուսները։ «Մետրոն ռազմավարական նշանակություն ունի՝ բացի տրանսպորտ լինելուց։ Այսինքն՝ մենք ականատես եղանք նրան, որ հայտարարվեց մի հավակնոտ ծրագիր, որն ի վիճակի չեն իրականացնել»,- նշեց նա։
Մետրոյի կայարանի փոխարեն 45 տրոլեյբուսներ ունենալու գումարային ծախսը ևս Աբգարյանի համար համեմատելի չԷ. «Իհարկե, այդ հայտարարությունն էլ ծիծաղելի է։ Մետրոն, իսկապես, թանկ հաճույք է, և բացի բուն շինարարական աշխատանքներից, նախագծումը, վերահսկումը բավականին մեծ գումարներ են պահանջում։ Դրանք անհամեմատելի են»։
Դիտարկմանը, թե երևանցիները հույս ունենա՞ն, որ մի օր իսկապես այս նախագիծը կյանքի կկոչվի՝ ավագանու անդամը պատասխանեց՝ քաղաքապետ Ավինյանն իր երեկվա խոսքում հույս է հայտնել, որ մետրոն իրականություն կդառնա եկող տարի։
«Բայց դա նշանակում է, որ առնվազն մոտակա տարիների համար ես հույս չէի կապի»,- եզրափակեց Աբգարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...