Ռուսական օդային տարածքից օգտվելու արգելքի պատճառով նվազել է ամերիկյան ավիափոխադրողների մրցունակությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնմանը և պատրաստ է ապաքաղաքականացված երկխոսության՝ առանց նախապայմանների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների վերականգնումը վաղուց հասունացած հարց է և կդառնար երկկողմ երկխոսության նորմալացման ու փոխադարձ վստահության ամրապնդման ակնառու ազդանշան։ Գուսարովն ընդգծել է, որ ուղիղ ավիահաղորդակցությունը զգալիորեն կհեշտացներ երկու երկրների քաղաքացիների ճամփորդությունները, ովքեր այժմ ստիպված են ժամանակ և միջոցներ ծախսել տևական վերանստումների (տրանզիտների) վրա։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ավիահաղորդակցության նորմալացումն առաջին հերթին ձեռնտու կլիներ ամերիկյան ավիացիոն ոլորտին, որը զգալի կորուստներ է կրել 2022 թվականին սահմանված սահմանափակումներից հետո։ Մասնավորապես, ռուսական օդային տարածքից օգտվելու արգելքի պատճառով նվազել է ամերիկյան ավիափոխադրողների մրցունակությունը, ինչի մասին, ինչպես շեշտել է դիվանագետը, բացահայտ խոսում են ԱՄՆ գործարար շրջանակների ներկայացուցիչները։
Գուսարովը հայտնել է, որ Ռուսաստանը դեռ փետրվարին Ստամբուլում կայացած խորհրդակցությունների ժամանակ բարձրացրել է «բաց երկնքի» հարցը։ Տարվա ընթացքում ռուսական կողմը ամերիկյան ավիացիոն իշխանություններին է փոխանցել առաջարկներ՝ ավիահաղորդակցության վերագործարկման կոնկրետ քայլերի հաջորդականությամբ։
ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ն քաղաքական կամք կդրսևորի «ավիաշրջափակումը» վերացնելու համար, որը, Մոսկվայի գնահատմամբ, կորցրել է իր գործնական իմաստը։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունում ընդգծում են, որ պատրաստ են քննարկել ոչ միայն ավիահաղորդակցությունը, այլև փոխգործակցության ավելի լայն ձևաչափեր, ներառյալ հնարավոր մեգանախագծերը՝ չնայած ՆԱՏՕ-ի երկրների կողմից պահպանվող ռիսկերին ու սպառնալիքներին։
Նոյեմբերի 19-ին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու առաջարկով, սակայն Վաշինգտոնի կողմից այս հարցում որևէ արձագանք չկա։
Նմանատիպ հոդվածներ
Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանն ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան
Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վ...
ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է Բաքվի մեղադրանքները
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատավարությունը։ Ա...
Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի հարցը
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և նրա պատվիրակությունը պաշտոնական այցով Ստամբուլում են։ Ներքին գործերի նախա...
Հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում․ Աբրահամյան
Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհա...