Քաղաքականություն

Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն․ Ռուբեն Ռուբինյան

Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «2008թ․ մարտի 1-ին, երբ Երևանի կենտրոնում բանակը հանվեց ժողովրդի դեմ և սպանվեց 10 մարդ, ռուսաստանցի բիզնեսմենի…

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․


«2008թ․ մարտի 1-ին, երբ Երևանի կենտրոնում բանակը հանվեց ժողովրդի դեմ և սպանվեց 10 մարդ, ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանը (չշփոթել մեկ այլ ռուսաստանցի բիզնեսմենի հետ) իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, իսկ այդ արյունալի իրադարձությունների արդյունքում և դրանցից ուղիղ 6 ամիս անց նշանակվեց «նախագահ» Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար:


Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն: Ոչ մի կապ ո՛չ նախկինների, ո՛չ օտարերկրյա կապիտալի ու շահերի հետ: Կապ միայն Աստծո հետ:


Նկարում Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանն է, որը խորհրդանշում է բիրտ չարիքի հարձակումը լույսի դեմ»։


Նմանատիպ հոդվածներ

Վրաստանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի վթարի հարցը

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն և նրա պատվիրակությունը պաշտոնական այցով Ստամբուլում են։ Ներքին գործերի նախա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250