Հասարակություն

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ավագանու նիստը

Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 16 հարց: Քննարկվելու են ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու…
Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 16 հարց: Քննարկվելու են ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցերը: Օրակարգային հարցերից մեկով առաջարկվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխել: Եվս մեկ հարցով նախատեսվում է Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչել: Սակայն, քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հայտարարեց, որ հարցը հանում է օրակարգից։ «Այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև՝ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք, այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այդ հարցին», - ասաց Հայկ Մարությանը։ Ավագանին նաև քննարկելու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250