Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: 2018թ…
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը:
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, իրենց փաստաթղթերով առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ պատճառելով գույքային վնաս:
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որոնց նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կանխիկացում կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրաց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշադրություն. Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին որոշ ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի։ ՀՀ ոստիկանությա...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ավագանու նիստը
Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 16 հարց: Քննարկվելու են ավագանու ֆինանսավարկային և տնտ...
Քնելուց առաջ օրհներգն չեն հնչեցնում. Տիգրան Հակոբյան
Հայկական օրենսդրության մեջ կա պահանջ, որով արգելվում է տեղեկատվական ծրագրերը ընդմիջել գովազդով, ինչն անտեղի ու սխալ պահա...