ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ քայլի պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքներին
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ հանգամանալից ուսումնասիրել է ոլորտը, ըստ այդմ՝ ՀՀ-ում երեք ցեմենտ արտադրող հիմնական գործարաններ կան՝ «Արարատցեմենտը», Հրազդանի գործարանը և նաև Երևանում ցեմենտի գործարան, որը ցեմենտի հումքը ներմուծում է։ Ըստ պատգամավորի՝ «Արարատցեմենտը» այսօր ցեմենտ վաճառում է 40 000 դրամով, Երևանը ցեմենտի գործարանը՝ 41 000 դրամ, իսկ Հրազդանի գործարանը՝ 48 000 դրամով։
«Արարատցեմենտը» պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Ես շատ եմ հարգում Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ նա զրոյից հաջողությունների հասած գործարար է, և նաև նրա կոնցեռնն ամենաշատ հարկ վճարողներից է։ Այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ՝ նկատի ունենալով, որ իրենց դեմ են գործել։ Այո՛, հանդիպել ենք, տարօրինակ չէր լինի նման հարց քննարկվեր, և բոլորի ցեմենտ արտադրողների հետ չհանդիպենք խնդիրները քննարկենք»,-ասաց նա և նշեց, որ իրենք ցանկացած հարցի քննարկման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպում են։