ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան․ վարչապետ
Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ բոլոր գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ: Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասաց վարչապետը: