ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս նյարդային մթնոլորտը չեմ հասկանում, որևէ մեկը տեսնո՞ւմ է, որ իր օդերը փակում են . Փաշինյան
ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե այսօր՝ մեկ տարի անց, Փաշինյանը շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, թե վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած:
Փաշինյանը պատասխանեց, որ եթե խոսքը Ոստիկանության և ԱԱԾ-ի մասին է, ապա նախկինում այդ երկուսը եղել են նախարարություններ. «Ենթադրենք՝ այսօր էլ ունենք ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար, և, ասենք, ՔՊ երկու անդամ էդ կարգավիճակով են: Դրանից Ձեզ ավելի լա՞վ է: Հաստատ ավելի լավ չէ: Ես չեմ ասում՝ ավելի վատ է, բայց լավ չէ»:
Վարչապետը շեշտեց, որ խորհրդարանական Հայաստանի խորհրդարանն այսօր ամբողջովին չի օգտվում իրեն վերապահված բոլոր լիազորությունից. «Իմ տրամաբանությամբ՝ ԱԺ-ում գոնե մի 5-6 քննիչ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում, ե՞ս չեմ թողնում: Հիմա եթե մենք վարչապետի լիազորությունները վերցնում ենք, դնում ենք մի ուրիշ տեղ, և դրանք չեն օգտագործվում, դրանով լա՞վ է: Նկատի ունեմ՝ այդ լիազորությունները պետք է կիրառող լինի»:
Տեսանյութըՙ Tert. am-ի: