![ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն․ ԲՀԿ առաջնորդ](https://auroranews.am/storage/img/base_image/old/0aef604e6c0cb14bce205383cf86e347.webp)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն․ ԲՀԿ առաջնորդ
![ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն․ ԲՀԿ առաջնորդ](https://auroranews.am/storage/img/base_image/old/0aef604e6c0cb14bce205383cf86e347.webp)
«Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»,- այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ հարկային ստուգումների վերաբերյալ լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը նշեց, որ ինչ պարոն Անանյանը եկել է պաշտոնի ամբողջ ուղղությունը Ծառուկյանն է:
«Ես էլ ասել եմ՝ բոլորը օրենքի առաջ հավասար են, ստուգում եք ստուգեք, ինչքան ուզում եք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս: Վերջը այդ ստուգումներն ավարտվելու են եւ Ծառուկյանը բոլոր լրագրողներին հավաքելու է եւ կետ առ կետ դոկումենտալ ասելու է, որ բոլորին պարզ լինի, թե ՊԵԿ-ի աշխատանքը, մոտեցումը, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում»,-ասաց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հորդորեց նաև հարցի պատասխանը լսել մինչև վերջ ու պրովոկացիոն հարցեր չտալ`հիշեցնելով՝ «Ծառուկյանն իր ասածների տակ կարա ստորագրի, Ծառուկյանը ցանկացած հարցի կարող է պատասխանել, Ծառուկյանն արհեստական փչած, սարքած չէ, ես 0-ից եմ սկսել ու դառել, ժողովրդի հետ մեծացած, իրանց հոգսերից տեղյակ»: