Հայկ Սարգսյանի անձնագիրը կվերադարձնեն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը այսօր պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարցին՝ մտադիր չէ՞ վերադառնալ, Սարգսյանը դրական պատասխան տվեց. «Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։
Հայկ Սարգսյանը նաեւ ասաց, որ հայրը հանդիպել է Չեխիայում գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամանակով լքել երկիրը: