Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի․ Միջադեպ՝ Փաշինյանի՝ Գյումրի այցի ընթացքում
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց ճանապարհներին շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները այսպես հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու: Նրա…
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց ճանապարհներին շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները այսպես հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու: Նրա խոսքով՝եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի, ինչին ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատողություն արեց Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներկաներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» անվանեց:
Այս միջադեպը զայրացրեց Փաշինյանին.
«Էէ, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու», - զայրացավ Փաշինյանը, որից հետո միջադեպը հարթվեց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի. Փաշինյանն ուղիղ եթերում է
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՔԾ պետի պարզաբանումները՝ Մարտի 1-ի իրադարձությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով,...