Քաղաքականություն
ՀՔԾ պետի պարզաբանումները՝ Մարտի 1-ի իրադարձությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: ՙԱրմենպրես՚-ի…
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: ՙԱրմենպրես՚-ի փոխանցմամբ`այս մասին Խաչատրյանն ասել է լրագրողների հետ զրույցում:
ՙՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ, որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը՚,- ընդգծել է Խաչատրյանը:
Զինված ուժերը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավվել են մինչև արտակարգ դրություն հայտարարելը: Այս մասին ևս լրագրողների հետ զրույցում ասել է հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական խմբի պնդումներին:
ՙԶինված ուժերը ներգրավվել են համար 0038 գաղտնի հրամանով, փետրվարի 23-ից սկսված: Արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 1-ին՚,- ասել է Խաչատրյանը:
2008 թվականի մարտի 1-ի գործող սպանությունների համար դեռ մեղադրյալներ չկան։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ մինչև հիմա հնարավոր չի դարձել սպանությունները կատարողներին պարզելը։
«Գիտեք ինչ, մենք հավաստի ապացույցներ ունենք, որ առնվազն 1000 հատ ինքնաձիգի պարկուճ է փոխվել, և 32 հատ, առնվազն 32 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ են փոխվել։ Այսինքն՝ փոխվել են իրեղեն ապացույցները՝ ըստ մեր ունեցած ապացույցների», – ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի գործով մեղադրվում է քննչական խմբի նախկին ղեկավարը։
«Մենք այս պահին մեր վարույթում նման գործ չունենք», – Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննություն իրականացնելու մասին հարցին պատասխանելիս այսօրվա ճեպազրույցում հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Լրագրողները հիշեցրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տասնյակ ու հարյուրավոր էջերով փաստաթղթեր է կարդացել այն մասին, որ պատերազմի ժամանակ հայտնի է եղել հակառակորդի առաջխաղացման մասին։ Խաչատրյանը պատասխանեց, որ չի մեկնաբանում այդ հայտարարությունը։
Նա ասաց, որ այդ հայտարարությունների մասով Հատուկ քննչական ծառայությունն այս պահին որևէ գործառույթ չունի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
Հայաստանի և Արցախի հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով.Փաշինյան
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի․ Միջադեպ՝ Փաշինյանի՝ Գյումրի այցի ընթացքում
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց ճանապարհներին շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...