Քաղաքականություն
Գարեգին Բ-ն դիմել է Համայն Ռուսիո պատրիարքին, որպեսզի միջնորդի
Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների…
Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը:
«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանը, որն ունի հոգեկան խնդիրներ: Այս որոշումը ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումով: Հաշվի առնելով Ձեր՝ հոգևոր առաջնորդի և նման հարցերում ունեցած մեծ փորձը, դիմում եմ Ձեզ, որպեսզի միջնորդեք Ադրբեջանի հոգևոր իշխանություններին և փորձեք նպաստել Կարեն Ղազարյանի՝ ընտանիք վերադարձին»,- ասել է Գարեգին Երկրորդը պատրիարք Կիրիլին:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...