Այլ
Ձնաբուք, մերկասառույց, մառախուղ. Հայաստանի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի, Աշտարակի և Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է:
Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախ...
Տհաճ հոտի պատճառը պարզվել է. ի՞նչ էր եղել Էջմիածնում
Երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածն...
Գագիկ Սուրենյանը դիմում է գյուղատնտեսներին
Արարատյան դաշտում առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել...
Խոշոր ավտովթար Երևան-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի...